Հասարակական

Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում քաղաքացու մահը վրա է հասել թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում քաղաքացու մահը վրա է հասել թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններից մեկում օրեր առաջ քաղաքացին մահացել է թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում քաղաքացու մահը, սրտի կանգը կապված է թմրամիջոցների հետ, ինչի մասին տեղեկություն էր շրջանառվել:

«Այո, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»,-ասաց Ֆիդանյանը:

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններից մեկում քաղաքացու մահվան մասին հայտնի էր դարձել մայիսի 5-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում