Հասարակական

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնին ԱՄՆ դեսպանատունը 5 վիրտուալ իրականության սարք է նվիրել

1 րոպեի ընթերցում

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնին ԱՄՆ դեսպանատունը 5 վիրտուալ իրականության սարք է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնին նվիրաբերել է վիրտուալ իրականության 5 սարքավորում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը տեղադրված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում:

«Սա նորարական տեխնոլոգիա է, որը մշակվել է հայաստանյան «10X Immersive, Inc.» ստարտափի կողմից։ Մանկաբուժական օգնության, պատվաստումների, վարակազերծման, ցավազրկման, արյան տրանսֆուզիայի, արյան անալիզների ընթացքում սրանց կիրառումն արձանագրել է ցավի նվազեցում։ Փորձերը ցույց են տվել, որ այս միջոցը 374 տոկոսով ավելի արդյունավետ է, քան բժշկական միջամտությունների ժամանակ երեխաներին շեղելու և զվարճացնելու ավանդական միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ։

Տվյալ նվիրատվությունը իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի կողմից տրամադրված միջոցների շնորհիվ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում