Հասարակական

Ոստիկանությունը Երևանում բերման ենթարկվածների նոր թիվ է հայտնել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Երևանում բերման ենթարկվածների նոր թիվ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:

Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում «Դիմադրության» շարժումը իրականացրել է անհնազանդության ակցիաներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակվել: Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները և ժամը 19:00-ին հանրահավաք հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում