Freedom House-ը կոչով դիմել է Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցներին և ոստիկանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կոչ անելով ակցիաների մասնակիցներին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Freedom House-ն այս մասին հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Կազմակերպությունից նախ նշել են, որ իրենց անհանգստացնում են Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ տեղի ունեցող բռնությունները՝ բողոքի ակցիաների ժամանակ:

«Կոչ ենք անում ժողովրդին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները և ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց»,-ասված է հայտարարությունում: Ապա կազմակերպությունից հավելել են՝ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են՝ երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները՝ ժողովրդավարական նորմերին, ստանդարտներին համապատասխան:

Հայաստանում ընդդիմադիրներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում ՝ իշխանափոխության նպատակով: Փակ է Երևանի Ֆրանսիայի հրապարակը:

Հայերեն العربية Русский

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային թողունակության աճի հարցերը