Միջգերատեսչական նիստում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիոն ծրագրերի հայտերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նա­խատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտե­սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հերթական նիստը։

Վերջինիս մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմն ու ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիոն ծրագրերի 59 հայտերը, որոնք վերաբերել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը, լուսավորության ցանցի անցկացմանը, կոյուղագծերի կառուցմանը և այլն։

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի նիստում անդրադարձ է կատարվել նաև «Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագծին, որով առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարեսկզբից, իսկ շինարարական աշխատանքները` անմիջապես՝ եղանակային բարենպաստ պայմաններում։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան