Հասարակական

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում