Տնտեսություն

Հայաստանն ամեն ինչ անում է, որ Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա. Մհեր Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ամեն ինչ անում է, որ Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ամեն ինչ անում է, որ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը տարածաշրջանային նշանակություն ունի և շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ համակարգի, տարածաշրջանային էներգետիկ տրանզիտի համար:

«Դրան զուգահեռ, տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական շուկայի կանոնների իմպլեմենտացիա, ինչը նշանակում է, որ դա մի շատ կարևոր ենթակառուցվածք է, որը Իրանին հնարավորություն է տալիս մեր միջոցով միանալ այդ միասնական շուկային: Հույս ունենք, որ հարավային մասը մինչև տարեվերջ կավարտենք , ընդ որում դա ամենաբարդ մասն է լինելու, իսկ հյուսիսային մասը դեպի Վրաստան, ծրագրից առնվազն չենք շեղվել այս պահին»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում