Կարեն Անդրեասյանը հայտնեց, թե կառավարման որ մոդելի կողմնակիցն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ինչքան էլ տարբեր կառավարման ձևերը պայմանական լինեն, սակայն ինչ-որ պահի պետք է կատարել ընտրություն, թե որ կառավարման ձևի կողմնակից է խորհրդի այս կամ այն անդամը:

«Պարզ է, որ մենք բոլորս որպես մասնագետներ հասկանում ենք, որ կարող է լինել խորհրդարանական մոդել որոշակի տարաբնույթ ձևերով, բայց միևնույնն է՝ ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարել և սյունը դնել ու ընտրել, թե որն է հիմքը, որից հետո գնալ այդ խառը ժամանակակից մոդելներին և լուծումներին: Այդ կապակցությամբ ես պաշտոնապես իմ անունից և նախարարության անունից ասում եմ, որ կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելի շտկումների և բարեփոխումների իրականացմանը»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս դիրքորոշումը դեռևս կառավարության անունից չէ:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը նշեց, որ նախնական արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 4 անդամ որոշակի մասնագիտական վերապահումներով կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական ձևին, խորհրդի 1 անդամ նախագահական մոդելի կողմնակից է, անդամներից 3-ը բացակա են, 3-ը հրաժարվել են այս պահին դիրքորոշում արտահայտել:

«Այս ամփոփումը ոչինչ չի կանխորոշում: Ես ուղղակի ուզում եմ պարբերաբար մեզ համար ինչ-որ ամփոփումներ անենք, որ մեր հանրությունը տեսնի՝ ինչպես են փոխվում մեր մոտեցումները մասնագիտական քննարկումներից հետո»,- ասաց Անդրեասյանը:

Հայերեն English

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի