Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ՝ Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մաեստրոն նույնպես ներկա է եղել միջոցառմանը՝ այն դարձնելով առավել ջերմ ու հիշարժան։

Անվանական ցուցանակի բացմանը հաջորդել է դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանի ողջույնի խոսքը, որից հետո դպրոցի աշակերտները ներկայացրել են մաեստրո Մանսուրյանի հարուստ կենսագրությունն ու անցած ճանապարհը։

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես են եկել համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ու «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, որին հաջորդել է մաեստրոյի ջերմ ու հուզիչ խոսքը։

Միջոցառումը շարունակվել է դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։

«Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված և արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»,- իր խոսքում նշել է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը:

Միջոցառման ավարտին «Կողբ» հիմնադրամը մի շարք դրամաշնորհներ և կրթաթոշակներ է հանձնել Կողբի հանրակրթական և երաժշտական դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին 2022 թվականի 1-ին եռամսյակում արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների համար։

Անվանակոչության արարողությունը եզրափակվել է «Կողբ» հիմնադրամի կողմից Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցանակի սահմանման մասին հայտարարությամբ։

Մրցույթի պայմանները շուտով կհրապարակվեն հիմնադրամի կողմից։

«Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին: Հիմնադրամի առաքելությունը կրթամշակութային նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավումն է, իսկ տեսլականը՝ այնպիսի Հայաստանը, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն:

Հայերեն English

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը