Առաջնային են աշխատողների իրավական պաշտպանվածության հարցերը. ՀՀ նախագահի ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։

Այս տոնական օրը մենք մեծարում ենք աշխատանքն ու աշխատավոր մարդուն։

Հայերս միշտ աչքի ենք ընկել բացառիկ աշխատասիրությամբ, բարեխղճությամբ, հմտությամբ, գործարար և ստեղծագործ հատկանիշներով։ Աշխարհի տարբեր անկյուններում մեր հայրենակիցները, իրավամբ, ունեն աշխատելու, ստեղծելու և արարելու բարի համբավ, իրենց ոլորտներում հասնում են հաջողությունների՝ վայելելով համընդհանուր հարգանք և վստահություն։

Այսօր մեր առաջնահերթ խնդիրը հայրենիքի շենացումն է՝ տնտեսության զարգացումը, երկրի կարողությունների ընդլայնումը, և այդ ճանապարհին անհրաժեշտ է գործի դնել ազգային այն որակները, որոնք գնահատում և որոնցով հիանում է ողջ աշխարհը։

Ժողովրդի սոցիալական խնդիրների լուծումը, գործազրկության և աղքատության հաղթահարումը շարունակում են արդիական մնալ մեր երկրում։ Անելիքները շատ են և, այդուհանդերձ, առաջնային են աշխատողների իրավական և սոցիալական պաշտպանվածության, աշխատանքային պայմանների բարելավման հարցերը։

Կարևոր է պետության և գործարար համայնքի համագործակցության զարգացումը, բիզնեսի սոցիալական պատասխանատվության բարձրացումը։

Վերստին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վաստակ, քաջառողջություն և արևշատություն։

Ամենայն բարիք բոլորիս ընտանիքներին»։

Հայերեն Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը