Նիկոլ Փաշինյանը կրթության ոլորտում լրջագույն խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության առաջնահերթությունն է եղել, և դա միշտ էլ մնալու է առաջնահերթություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, վերաբերվում է կրթության ոլորտին: Ցանկացած թերություն, բաց, որ տեսնում ենք` սկսած անվտանգությունից մինչև դիվանագիտություն, պետական կառավարում, առնչվում է կրթության ոլորտի հետ: Եվ դրա համար կրթությունը հարցերի հարցն է: Այսինքն կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը: Կրթությունը ցկյանս գործընթաց է, որը չի ավարտվում բուհում և դպրոցում, բայց նախնական դպրոցական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը հետագայում ամբողջ կյանքում կարող է այդպես էլ հնարավոր չլինել լրացնել: Մենք այսօր լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում: Մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն: Թվում էր, թե նախորդ դարի առաջին կեսին այդ խնդիրը հաղթահարվել է, բայց հիմա եկեք առերեսվենք այդ խնդրի հետ: Եվ անգրագիտությունը արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում: Եկեք սա էլ խոստովանենք ի վերջո»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կրթության ոլորտում բազմաշերտ խնդիրներ կան, և այդ խնդիրներից առաջնայինը Կառավարության համար եղել է ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը:

«Մենք արձանագրել ենք, որ մեր հանրակրթության ոլորտում կան ուսուցիչներ, որ ամսական կտրվածքով ստանում են 30 հազար դրամ աշխատավարձ: Սա լրջագույն համակարգային խնդիր է: Իսկ առավելագույնը ուսուցիչները ստանում են 150-170 հազար դրամ աշխատավարձ: Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը մեզ համար միշտ եղել է օրակարգում»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ԵԱ-ում կիսում են 6-11-րդ հորիզոնականները

Չինաստան-Հայաստան հարաբերությունների արագ և որակյալ զարգացման խթանում. գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի հոդվածը

«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարմա»-ի հետ. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ուրարտու»-ին, «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողին