Նարեկ Մկրտչյանը Նյու-Դելիում մասնակցել է Raisina Dialogue միջազգային համաժողովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու-Դելիում մասնակցել է Raisina Dialogue միջազգային համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ORF-ի կողմից կազմակերպված քննարկմանը ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է թվային դարաշրջանի զարգացմամբ պայմանավորված փոփոխություններին, տեխնոլոգիական ապագայի մարտահրավերներին ու հնարավորություններին՝ ներկայացնելով այս ուղղությամբ Հայաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող բարեփոխումները։ Վերջինս մասնավորապես խոսել է հեռավար ձևաչափով աշխատողների համար ոլորտում առկա ոչ լիարժեք կարգավորումների, անհատական պայմանագրերով արտերկրում գրանցված ընկերություններում աշխատող և հարկեր չվճարող անձանց, վերջիններիս չհայտարարագրվող եկամուտների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Որպես խնդիրների կարգավորման առաջին քայլ՝ նախարարը նշել է օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կստեղծի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների և թվային հարթակի աշխատանքի բնույթը, սահմանել տվյալ տիրույթում աշխատողների իրավունքներն ու պարտականություններն՝ այդ գործընթացում ներգրավվելով նաև արհմիություններին։

Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև եղած խնդիրների շուրջ Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Հնդկաստանն այն քիչ երկրներից է, որն արդեն իսկ ներդրել է ոլորտի կարգավորմանն ուղղված մի շարք համակարգեր։

Ամփոփելով ելույթը՝ նախարարը շեշտել է թվային դարաշրջանի ընձեռած հնարավորության օգտագործման կարևորությունն ու ընդգծել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումն արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Հայերեն English Français Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի