Նիկոլ Փաշինյանը աշխատատեղերի առումով 2022 թվականի մարտ ամսվա ցուցանիշները բացարձակ ռեկորդ է համարում Հայաստանի ողջ պատմության մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատատեղերի առումով 2022 թվականի մարտ ամսվա ցուցանիշները բացարձակ ռեկորդ է համարում Հայաստանի ողջ պատմության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին վարչապետը նշեց, որ 2022 թվականի մարտ ամսին արձանագրվել է 654 հազար 784 վճարվող աշխատատեղ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավել է 5.3 տոկոսով, 2019-ի նկատմամբ՝ 12.1 տոկոսով, 2018 թվականի մարտի համեմատ՝ 22.4 տոկոսով:

«2018 թվականից ի վեր մենք ունենք 120 հազար 660 նոր արձանագրված աշխատատեղ: Սակայն կա մեթոդաբանության խնդիր: Մենք չենք կարողանում զատորոշել, դրանցից որոնք են նոր ստեղծված, և որոնք են պարզապես ստվերից դուրս եկել»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով 2022 թվականի մարտ ամսվա միջին ամսական աշխատավարձին` Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այն կազմել է 243 հազար 607 դրամ, որը 2021 թվականի մարտ ամսվա համեմատ ավել է 32 հազար 202 դրամով կամ 15.2 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավել է 59 հազար 730 դրամով կամ 32.4 տոկոսով, 2018 թվականի մարտի համեմատ ավել է 69 ազար 530 դրամով կամ 39.9 տոկոսով:

Հայերեն العربية English Français Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով