Հասարակական

Երթևեկությամբ ծանրաբեռնված ավտոաճանապարհներին «դրիֆտ անելը» խուլիգանություն է. դատարանը հաստատեց դատախազության մոտեցման իրավացիությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019թ. հուլիսի 21-ին ժամը 20:00-ի սահմաններում Կ. Խալաթյանն իր քրոջ անվամբ հաշվառված «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմե­րուկում, մոտ երկու րոպե ավտոմեքենան վարել է օղակաձև խաչմերուկի շրջանում՝ ան­կա­նոն արագությամբ, ուղղություններով և կտրուկ արգելակումներով, ինչպես նաև կողային դիրքով՝ երկու անիվների վրա՝ այդ կերպ ոտնահարելով համակեցության ընդհանուր կանոն­ները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևո­րելով հասարակության անդամների, երթևեկության մասնակիցների նկատմամբ, վերջիններիս շրջանում ստեղծելով վախի և տագ­նապի զգացողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, այդ արարքների հետևանքով խաթարվել է բնականոն երթևեկությունը:

Դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ, որով իրականացված նախաքննության ընթացքում երկու անձի, այդ թվում նաև Կ. Խալաթյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, համադրելով և համակցության մեջ գնահատելով մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն ու գործի փաստական տվյալները, գտել է, որ Կ. Խալաթյանը իր վարած ավտոմեքենայով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմե­րուկում կատարած գործողություններով դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:

Այսինքն, այդ գործողությունները դատարանը որակել է իբրև խուլիգանություն և 2021թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ (ԵԴ/1039/01/20) Կ. Խալաթյանին ճանաչել մեղավոր իրեն մեղսագրված արարքում:

Մյուս ամբաստանյալին դատարանը ճանաչել է անմեղ, քանի որ հաստատված չի համարել նրա մասնակցությունը կատարված հանցագործությանը:

Պաշտպանության կողմը, չհամաձայնելով հատկապես Կ. Խալաթյանի արարքները խուլիգանություն որակելու առաջին ատյանի դատարանի տված իրավական գնահատականին, այդ որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին՝ ամբողջությամբ համաձայնելով առաջին ատյանի դատարանի արտահայտած դիրքորոշմանը: Այնուհետև դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը 2022թ. ապրիլի 2-ին որոշում է կայացրել այն վարույթ ընդունելը մերժելու մասին:

Այսպիսով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Վերջինս, ըստ էության, ունի ուղղորդիչ և կարևոր նշանակություն նմանատիպ այլ քրեական գործերի համար և հիմնավորում է Դատախազության այն անխախտ մոտեցումը, որ ավտոմեքենայով ճանապարհներին կատարվող նմանատիպ արարքները, որոնք հանրությանը հայտնի են առավելապես որպես «դրիֆտ անել», միանշանակ պարունակում են քրեական օրենքով արգելված խուլիգանության հատկանիշներ և պետք է արժանանան հենց նման որակման:

Ելնելով վերոգրյալից՝ հատկապես երիտասարդ վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին, դրանց հանգուցային և երթևեկության մասնակիցների առատությամբ առանձնացող գոտիներում նմանատիպ արարքներ կատարելուց, քանի որ դրանք հանգեցնելու են քրեական պատասխանատվության:

Հայերեն

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ