Հասարակական

Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անվամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անվամբ՝ «Նոր Զմյուռնիայի փողոց»։

«Փողոցն անվանակոչելու մասին միջնորդությունը ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

Նուբարաշենի կառուցումը կապված է հայ ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի անվան ու գործունեության հետ: Նրա հայրը՝ Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, ծնվել և կրթություն է ստացել Զմյուռնիայում: Նուբարյանները սերել են 18-րդ դարավերջին Լեռնային Ղարաբաղից Զմյուռնիա գաղթած վաճառական Մկրտիչ Նուբարի ճյուղից և բավական ճանաչված էին Զմյուռնիայում:

Հայերեն

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

Ֆրանսիայում բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը

Մշակվում է ԱԲ գործիքների ներդրմամբ պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նոր համակարգ

Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք

Վարդենիսի համայնքապետարանի մի խումբ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթի նյութերը դատարանում են

Տրիպոլիում արտակարգ դրություն է հայտարարվել անվտանգության ծառայության ղեկավարի զոհվելուց և բախումներից հետո

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. Դատարանը բավարարել է հայցադիմումը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարումը Թուրքիայի պատմության մի կարևոր շրջափուլի ամփոփումն էր. թուրքագետ

Բժշկության և աստղագիտության առավել արդյունավետ համագործակցությունն իսկապես կարևոր է. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն