Հասարակական

Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը հայտնում է, որ նախագծով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը սահմանվում է 21 տարեկանը:

Նախագծով առաջարկվում է չեղարկել զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, չեղարկել ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Առաջարկվում է սահմանել զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկել փամփուշտների քանակի սահմանափակումը, հստակեցնել են զենքի տեսակները, սահմանել հրաձգարանների չափանիշները:

Նախագծով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետն առաջարկվում է սահմանվել 10 տարի՝ 5 տարվա փոխարեն։

Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Նախագծով թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ 5 միավորի փոխարեն։

Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո 3 ամիս անց։

Հայերեն English

Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ Հովհաննիսյան

Պակիստանի հարավ-արևմուտքում երեք ոստիկան է զոհվել ահաբեկչության հետևանքով

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

Գյումրիի ավագանու նիստն ընդմիջվեց 30 րոպեով. քաղաքապետի միակ թեկնածուն Վարդան Ղուկասյանն է

Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր

Ֆրանսիան վտարել է 12 ալժիրցի պաշտոնյայի և Ալժիրում իր դեսպանին հետ կանչել խորհրդակցությունների

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Մալաքե Թաուսի տոնի առիթով

Ոստիկանի առաքելությունը հանրությանը ծառայելն ու յուրաքանչյուր անհատին պաշտպանելն է․ Ներքին գործերի նախարար

Ռուբիոն և Ուիթքոֆը Ֆրանսիայում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և մաքսատուրքերի հարցերը. POLITICO

2021-2024 թվականներին պարեկային ծառայողներին կաշառք առաջարկելու 96 դեպք է գրանցվել