Հասարակական

Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ

2 րոպեի ընթերցում

Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը հայտնում է, որ նախագծով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը սահմանվում է 21 տարեկանը:

Նախագծով առաջարկվում է չեղարկել զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, չեղարկել ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Առաջարկվում է սահմանել զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկել փամփուշտների քանակի սահմանափակումը, հստակեցնել են զենքի տեսակները, սահմանել հրաձգարանների չափանիշները:

Նախագծով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետն առաջարկվում է սահմանվել 10 տարի՝ 5 տարվա փոխարեն։

Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Նախագծով թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ 5 միավորի փոխարեն։

Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո 3 ամիս անց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում