Հասարակական

Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակում է կատարվել

1 րոպեի ընթերցում

Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակում է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Կենսագրություն

Արայիկ Համլետի Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին:

2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ նույն ԲՈւՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2007-2009թթ. – ԼՂՀ դատախազության Ասկերանի շրջանի դատախազության քննիչ

2009-2010թթ. – ԼՂՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազության ավագ դատախազ

2010-2012թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2012-2013թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2013-2020թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազ

2020-2021թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազ

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում