Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրերը: Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, և Թբիլիսիում՝ Երևանի:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը: Լևոն Հովհաննիսյանը նաև նկատել է, որ երկու մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ՝ գործընկերային կապերին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:

Հայերեն English Русский Türkçe

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը

Եվրոպական ինդեքսներ - 01/10/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 01/10/26