Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել այգու տարածքում հիմնվող Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, պուրակը կլինի այգու ձախակողմյան հատվածում՝ ձգվելով մինչև բլուրը, որտեղ էլ նախատեսվում էխորհրդանշական կոթողի տեղադրումը: Արայիկ Հարությունյանին ներկայացվել է, որկանաչապատման աշխատանքներից բացի, կիրականացվեն նաև ընդհանուր բարեկարգման, ոռոգման և արտաքին լուսավորության աշխատանքներ: Շրջայցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ամփոփել նախագիծը՝ ներառելով ներկայացված բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները: Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի և ավարտել 3-5 տարում:

«Նախագծով, եթե «Կյանքի պուրակ»-ին վերևից նայեք, այն ունի մարդու սրտի կառուցվածք, այսինքն՝ ինքն իրենով կյանք տվող պուրակ է: Այստեղ մենք ցանկանում ենք կյանքը գովերգել և ազդարարել, որ բոլոր այն տղաները, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց կյանքը տվել են պետության համար, երկրի համար, մեր Հայրենիքի համար, իրենք կյանք են տվել, որպեսզի իրենց հայրենակիցները շարունակեն ապրել, արարել, ստեղծագործել: Այն մեծ ուշադրությունը, որ մենք հիմա պուրակի ամեն դետալին տալիս ենք, հենց այդ ստեղծարարության, իրենց տված ստեղծարարության հնարավորությունն օգտագործելն է»,- անդրադառնալով պուրակի նշանակությանն՝ ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից