Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիխտերին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը:

Կողմերը վերահաստատել են տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների շարունակականությունն ապահովելու հանձնառությունը, քննարկել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին:

Երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերը՝ ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ տնտեսական փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում գերմանական կողմը գոհունակություն հայտնելով «ԹՈՒՄՈ» կենտրոնի՝ Գերմանիայում պաշտոնական բացման կապակցությամբ, ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ջանքերը «ԹՈՒՄՈ»-յի նախագծի առաջմղման գործում՝ նշելով, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում ՏՏ ոլորտը հեռանկարային է, ինչը նաև կայուն հենք է համագործակցության նոր ուղղությունների նախանշման գործընթացում:

Հայերեն Русский

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին