ՌԴ խաղաղապահները զբաղվում են միջադեպով, կան պարզաբանման կարիք ունեցող հարցեր. Լավրովը` Փարուխի ներխուժման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Արցախի Հանրապետության Փարուխ գյուղի ներխուժման դեպքին՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահները ուսումնասիրում են միջադեպի բոլոր հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսին Լավրովը հայտնել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկել է այդ հարցը:

«Այնտեղ հանգամանքները մինչև վերջ պարզ չեն: Ես հիմա չեմ ուզում առաջ ընկնեմ, վերջնական դատողություն չանեմ: Մենք համոզված ենք, որ մեր հայ բարեկամներն ամբողջությամբ վստահում են ՌԴ խաղաղապահ զորակազմին: Պատասխանատվության ենթարկելու, ծառայողական քննություն անցկացնելու կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքը և այն մեծ դերը, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը իրականացնում է տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Այո, ոչ մեծ միջադեպեր լինում են և այս կոնկրետ միջադեպով մեր զինվորականները զբաղվում են: Այնտեղ կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ընդգծել է Լավրովը:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ՌԴ խաղաղապահ զորակազմին կհաջողվի վերականգնել Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն, և Ադրբեջանը կվերադառնա մարտի 23-ի իմարտի 23-ի դիրքեր:

«Ինչպես արդեն ասել եմ, խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս-քվոյի ապահովման և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության պահպանման նպատակով: Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս-քվոն կվերականգնվի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կշարունակի իրականացնել իրենց կարևորագույն գործառույթը և առաքելությունը»,- եզրափակել է Միրզոյանը:

Հայերեն العربية English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի