Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ և Ուկրանիայի գործընկերների հետ
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ և Ուկրանիայի գործընկերների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080153.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի, Ուկրաինայի ՊՆ նախարար Ալեքսի Ռեզնիկովի, ինչպես նաև Ուզբեկստանի ՊՆ նախարար Բահոդըր Քուրբանովի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Սերգեյ Շոյգույի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ՊՆ նախարարը շեշտել է հրադադարի անհապաղ հաստատման, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի միջև առկա կոնֆլիկտի լուծման կարևորությունը և խաղաղ բնակիչներին վտանգավոր գոտիներից, մասնավորապես Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը: