Հասարակական

Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է կանանց հզորացմանն ուղղված հինգ նոր ծրագիր  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունն ապրիլի 7-ին հինգ նոր ծրագրի աջակցության պայմանագիր է ստորագրել հայաստանյան հինգ, այդ թվում մարզային, կազմակերպությունների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունից, Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերը միտված են կանանց աշխատանքային իրավունքների, եզդի կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց դեմ բռնության կանխարգելմանը, սերունդների արժեքային փոփոխությունների ու գենդերային հավասարության հարցերում ուսումնասիրություններին։

«Կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը և կանանց առաջնորդությունը շատ կարևոր արժեքներ են Նիդերլանդների համար, որոնք մենք խրախուսում ենք ու որոնց համար պայքարում ենք մեր երկրում և ամբողջ աշխարհում: Այսօր մենք նոր ծրագրեր ու գործընկերություններ ենք սկսում, որոնք միտված են կանանց համար ավելի լավ միջավայրի և հավասարության ստեղծմանը»,- նշում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Ըստ աղբյուրի՝ նոր ծրագրերն իրականացնելու են «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական ՀԿ-ն, «Safe YOU» կանանց բռնությունից պաշտպանելուն ծառայող բջջային հավելվածի հեղինակ Իմփաքթ իննովացիոն ինստիտուտը, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն և «Ծնողները հավաարության համար» կազմակերպությունը, Էսթեր Գրիգորյանը։

Դեսպանությունից հայտնում են, որ այս տարի լրանում է Նիդերլանդների Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ Նիդերլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են կայուն և արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդերլանդների մշտական ներկայացուցչության՝ դեսպանատան հաստատմամբ։

Հայերեն Русский

Հայտարարություն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ

ԱԺ-ում դռնփակ քննարկում է տեղի ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների հարցով

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Հասկանում ենք, որ դեպի Եվրամիություն տանող ճանապարհը երկար է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանն ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2000-ի

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե Բուդենբենդերին

Մայրաքաղաք Երևանի և Գերմանիայի Լայպցիգ քաղաքի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության համաձայնագիր

Պուտինը լիովին պատրաստ է Թրամփի հետ շփումների. Պեսկով

Հայաստանի ու Գերմանիայի նախագահներն ամփոփել են հանդիպման արդյունքները