Ֆինանսներ

Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության համաձայնագիր

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,  գերմանական կողմից՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում