Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել  են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող  տարբեր  ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

Մասնավորապես, նիդերլանդական կողմին է ներկայացվել վերջին շրջանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 28-ի ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը և ս.թ. մարտի 31-ին ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետի ելույթում հնչեցված ուղերձներին:

Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական արդյունավետ համագործակցության կապակցությամբ, քննարկել մշակութային, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր՝ կարևորելով փոխգործացկության հետագա ընդլայնման հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում