Քրեակատարողական ծառայողները պարտադիր և շարունակական վերապատրաստում կանցնեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը սահմանեց քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հավանություն տվեց մարտի 31-ի հերթական նիստի ժամանակ։

Նախագծում նշված է, որ քրեակատարողական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ միջազգային մի շարք հեղինակավոր փաստաթղթերով ամրագրվել է քրեակատարողական ծառայողների պարտադիր ու շարունակական վերապատրաստումների պահանջը (Եվրոպական բանտային կանոնների 81.2 կետի համաձայն՝ «Բանտային աշխատակիցներն իրենց ողջ կարիերայի ընթացքում պետք է մասնակցեն շարունակական վերապատրաստումների, որպեսզի կատարելագործեն իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները:», իսկ ՄԱԿ-ի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 47.1-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ «3) Աշխատանքի ընդունվելուց հետո և հետագա ամբողջ գործունեության ընթացքում այդ աշխատակիցները պետք է պահպանեն ու բարձրացնեն իրենց որակավորումը` համապատասխան պարբերականությամբ աշխատանքից չկտրված վերապատրաստման դասընթացներ անցնելով»), այնինչ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը կարող է իրականացվել կամ կատարողականի գնահատականի հիմքով (որպես պարտադիր պահանջ) կամ կամավորության սկզբունքով (մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար):

Հետևաբար, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերապատրաստման ինստիտուտի ներկա կարգավորումներն ընդունակ չեն պատշաճ և ամբողջական ապահովելու քրեակատարողական ծառայողների պարտադիր վերապատրաստման միջազգային սկզբունքների կատարման երաշխիքները:

Ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների պաշտոններում պետական ծառայություն իրականացնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև աշխատանքի կատարողականի գնահատման իրավահարաբերությունների վերաբերյալ կսահմանվեն քրեակատարողական ծառայության առանձնահատկությունները հաշվի առնող, իրավակազմակերպչական առումով արդյունավետ և համակողմանի կարգավորումներ:

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ, դրանք արտառոց չեն. ՊՆ խոսնակ

Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի

Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետությունը. Մակրոն

Հասկանալ քաոսը՝ լուսավորելու համար ապագան

Հայտնի է Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին

Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ-ն տեսանյութ է տարածել

Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանտարկյալների  փոխանակում

Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարար