Հայաստանը բազմիցս արձագանքել է Ադրբեջանի առաջարկներին․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին արձագանքել է թե հրապարակային, թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով. Բաքվի պնդումը, թե, իբր, Հայաստանն առաջարկները թողել է անարձագանք, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվածը, թերեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման է:

Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունը անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:

Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին, եւ արձանագրել, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ եւ մենք մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, որոնցից երկուսը ոչ աշխատանքային, գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին եւ պատասխանը փոխանցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել ենք:

Այն մեզ փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ համանախահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաեւ հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. (մեջբերում եմ).

«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին» (մեջբերման ավարտ)»,- ընդգծեց Փաշինյանը։

Երկրի ղեկավարը շեշտեց՝ սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է եւ Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին Հայաստանի Հանրապետությունը արձագանքել է թե հրապարակային, թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով:

«Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Français Русский

Վրաստանում ներկայացրել են երկրի բնակչության թվաքանակը

Պետք է քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար. Գևորգ Պապոյան

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգություն է տեղի ունենում

Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ

Մխիթար Հայրապետյանը կմեկնի արձակուրդ

Մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. վարչապետ

Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ

Նոր քաղաքային անտառ է հիմնվում․ վայրը՝ Աշտարակի խճուղուց դեպի Երևան մուտքի լանջերն են