Թուրքիայի ՊՆ ղեկավարը հաստատել է Բոսֆորի նեղուցում ական գտնելու փաստը
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի ՊՆ ղեկավարը հաստատել է Բոսֆորի նեղուցում ական գտնելու փաստը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1079009.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատել է, որ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված օբյեկտը հին տեսակի ական է եղել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
«Հետազոտությունը պարզեց, որ դա հին տեսակի ական է եղել, այն ստորջրյա պաշտպանության մեր խմբի կողմից չեզոքացվել է: Այս հարցով բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ շարունակվում են»,- ասել է նա: