Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Հակոբ Սերոբյանը` մարմնամարզության հավաքականի հաջողությունների մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Հակոբ Սերոբյանը` մարմնամարզության հավաքականի հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը վերջին շրջանում բացառիկ լուրջ արդյունքներ է գրանցում միջազգային մի շարք հարթակներում:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է:

«Իսկապես գոհ եմ մեր մարզիկների արդյունքներից, որ նրանք գրանցեցին աշխարհի գավաթի խաղարկության այս փուլերում: Մարմնամարզիկներն արդարացրեցին իրենց»,-ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` մարմնամարզության տարբեր հավաքականներ ամեն տարի տարբեր արդյունքներն են գրանցում, և դա կապված է մարզիչների փոփոխությունների հետ:

«Երկար տարիների ընթացքում դժվար պայմաններով անցնելը, ինչպես նաև մեր մարզիկների կատարած գրագետ վարժություններն են մեր հաջողության գաղտնիքը»,-ասաց մասնագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում