Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կառավարությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նշել են, որ այցելել են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի հայտը բավարարվելու դեպքում մեր երկրի կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Մրցաշարի անցկացման հարցը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կքննարկի առաջիկայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում