Նիդերլանդների վարչապետը Էրդողանի հրավերով կլինի Թուրքիայում
1 րոպեի ընթերցում
![Նիդերլանդների վարչապետը Էրդողանի հրավերով կլինի Թուրքիայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078563.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մարտի 22-ին պաշտոնական այցով կլինի Թուրքիայում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում կվերանայվեն Թուրքիայի և Նիդեռլանդների միջև հարաբերություններն իրենց բոլոր հարթություններով և կգնահատվեն համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը։
Բացի երկկողմ հարաբերություններից, նախատեսվում է նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների, հատկապես Ուկրաինայի խնդրի շուրջ։