ՀՀ նախագահն ու Սերգեյ Կոպիրկինը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:

Հայերեն English Français Русский Türkçe