Հասարակական

Օդային ճանապարհով Իրանից Հայաստան 3 հազարից ավելի զբոսաշրջիկի այց է սպասվում

1 րոպեի ընթերցում

Օդային ճանապարհով Իրանից Հայաստան 3 հազարից ավելի զբոսաշրջիկի այց է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Նոուրուզը նշելու նպատակով օդային ճանապարհով Իրանից 3 հազարից ավելի զբոսաշրջիկների այց է սպասվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն մի քանի թռիչքն իրականացվել է, և օդանավերը ծանրաբեռնված են գալիս։ Մինչև ապրիլի սկիզբ Իրանի ուղղությամբ նախատեսված է 30 թռիչք։

«Բնականաբար այս օրերին մենք սրանից ավելի այցելություններ սպասում ենք նաև ցամաքային ճանապարհով, իսկ դրանք ամրագրումներ են հյուրանոցներում, ակտիվություն է տուրիստական ընկերություններում։ Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ցամաքային կապն անխափան ապահովենք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Անդրադառնալով Իրանից Հայաստան նախորդ տարվա զբոսաշրջային հոսքերի վիճակագրական տվյալներին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ 2021-ին այցելությունները զգալի են եղել։ Հայաստան զբոսաշրջային այցելությունների մեջ Իրանի մասնաբաժինը շուրջ 11 տոկոս է կազմել։ Տարեկան ցուցանիշը եղել է մոտ 95 հազար, որից 9 հազարից ավելին՝ Նոուրուզի օրերին։

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Իրանի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվ լինեն՝ նպաստելով Իրանից զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում