Նարեկ Մկրտչյանն ու Էլիզաբեթ Մորենոն քննարկել են հավասար հնարավորությունների ուղղությամբ իրականացվող բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորք կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գենդերային հավասարության, բազմազանության և հավասար հնարավորությունների լիազոր նախարար Էլիզաբեթ Մորենոյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է հասարակական կյանքում կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովման, կանանց և աղջիկների առաջխաղացման, ինչպես նաև տնտեսական հզորացման կարևորությունը։ Նախարարը նշել է նաև լավագույն փորձի փոխանակման ու, ըստ անհրաժեշտության, տեղայնացման անհրաժեշտությունը։

Ողջունելով Հայաստանի ակտիվ դերակատարությունն ու մասնակցությունը «Հավասարության սերունդ ֆորումի» շրջանակում՝ Էլիզաբեթ Մորենոն նշել է, որ Ֆրանսիան սատարում է հավասար հնարավորությունների ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումները։ Նա պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը բոլոր, այդ թվում՝ գենդերային հավասարության և հավասար հնարավորությունների ոլորտներում։

Էլիզաբեթ Մորենոյի խոսքով՝ Ֆրանսիան գիտի այն դժվարությունները, որոնց միջով անցել է Հայաստանը և ողջունում է ներառական հասարակություն ունենալու ուղղությամբ գործադրած կամքն ու շարունակական ջանքերը։

Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում կանանց մասնակցայնության բարձր ցուցանիշը, որն էականորեն բարձր է Եվրոպայի միջին ցուցանիշից։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, ինչի համատեքստում Ֆրանսիայի նախարարն ընդունել է Նարեկ Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը։

Ավելի ուշ Էլիզաբեթ Մորենոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել շնորհակալություն հայտնելով նախարար Մկրտչյանին կառուցողական մտքերի փոխանակման համար:

«Անչափ շնորհակալ եմ այս ջերմ և կառուցողական մտքերի փոխանակման համար»,-նշել է Էլիզաբեթ Մորենոն:

Հայերեն

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում