«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումը խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը. դեսպան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումը, լինելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օրակարգի կարևորագույն ծրագրերից մեկը, խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը։

Արմենպրեսիփոխանցմամբ՝այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«2022 թվականին դեսպանությունը ուրախ է ներկայացնել ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված ծրագիրը: Ծրագրում ներառված են ավելի քան 15 իրադարձություն կինոյի, երաժշտության, լուսանկարչության շուրջ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ, ինչի շրջանակներում իրականացվող միջոցառումները էլ ավելի կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը: Այս տարվա ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը շատ խիտ է, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրապարակել է այդ ցանկը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ֆրանկոֆոնիայի տարածման հարցում»,-ասաց դեսպանը:

Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը ընդգծեց, որ «Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրեր»-ը կոնսերվատորիայի համար դարձել է շատ կարևոր և յուրօրինակ միջոցառումներից մեկը:

«Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան կազմակերպում է ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտության համերգ։ Այս տարի էլ ապրիլի 12-ին Կոնսերվատորիայի դաշնամուրի, լարային, փողային գործիքների և ակադեմիական երգեցողության բաժինների, ինչպես նաև «Հովեր» ազգային երգչախմբի լավագույն ուսանողները կներկայացնեն ռոմանտիկ և հետռոմանտիկ դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- ասաց Արամ Հովհաննիսյանը։

Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ֆրանսերենի մասնագետ Սերինե-Լյուբա Թադևոսյանն էլ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի օրեր 2022-ի շրջանակներում ապրիլի 8-ին Հայաստանի ազգայի օպերան Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Ֆրանկոֆոնյան նոտաներ» խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ երաժշտության գլուխգործոցները:

Ֆրանսիայի դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ նշելով, որ առանց իրենց պատրաստակամության հնարավոր չէր լինի որևէ բան կազմակերպել:

«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մարտի 20-ից ապրիլի 10-ը կկազմակերպվի «Ասա ինձ տաս բառ, որ կզարմացնի» մրցույթը: Այս տարի մրցույթը լի է զարմանքով և անակնկալներով։ Առաջարկվող տասը բառերը տանում են ճամփորդության, մտորումների, հաճույքի, բայց նաև պոեզիայի գիրկը»,- ասաց Գիյոմ Նարժոլեն:

Նա նշեց, որ մարտի 21-ից 29-ը Կանադայի և Շվեյցարիայի դեսպանությունների գործընկերությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը 5-րդ անգամ կվերադառնա Մոսկվա կինոթատրոն՝ ընդգրկելով բազմապիսի ժանրեր՝ կատակերգություն, դրամա, վավերագրական և այլն։ Ցուցադրություններ կկազմակերպեն նաև մարզերում՝ Գյումրի և Գորիս քաղաքներում ։

Ապրիլի 1-ից 11-ը կիրականացվի Տիգրան Կազազյան քառյակի համերգային շրջագայությունը: Երևանում, Գյումրիում և Գորիսում կազմակերպված հյուրախաղերի շրջանակներում Տիգրան Կազազյան քառյակը կկատարի ֆրանսահայ կոմպոզիտոր Տիգրան Կազազյանի ստեղծագործությունները՝ դաշնակահար և կոմպոզիտոր Լյուսի Խանյանի, հարվածային գործիքներ նվագող Մովսես Էբեջյանի և կոնտրաբասահար Գուրգեն Էբեջյանի նվագակցությամբ։

Ապրիլի 11-ից սկսած Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ցանկապատերին կցուցադրվեն երկու ֆրանսիացի նկարիչների՝ Ռոման Իսկարիայի և Ռոմեն Բագնարիի գործերը։

Ֆրանկոֆոնիայի օրերը ապրիլի 19-ին կեզրափակվեն Կինոակումբի մեկնարկով, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իրականացնում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության հետ գործընկերությամբ:

Հայերեն Français Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը