Արցախ

Արայիկ Հարությունյանն ու «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի անդամները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակն ու հաղթահարման ուղիները

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ու «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի անդամները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակն ու հաղթահարման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Հանրապետության անվտանգային ու հումանիտար խնդիրները, ստեղծված իրավիճակը, հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական, բնակարանային խնդիրների լուծման հարցերին:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերին ու բարձրացված խնդիրներին առկա հնարավորությունների սահմանում պատշաճ լուծումներ կտրվեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում