Թուրքիայի պաշպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի պաշպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1077813.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաև պաշտպանական և անվտանգային ոլորտներին առնչվող հարցեր: