Ստամբուլում առատ ձյան պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում առատ ձյան պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1077709.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով չեղարկել է 407 չվերթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է HaberTurk-ը:
Ձյան տեղումները մարտի 11-ից խախտել են օդային, ծովային ու ցամաքային հաղորդակցությունը, չեղարկվել է ուսումնական պրոցեսը դպրոցներում և համալսարաններում:
Վատ տեսանելիության պատճառով դադարեցվել է նավերի շարժը Բոսֆորի նեղուցով:
Ակնկալվում է, որ երեկոյան ձյան տեղումներն ավելի են ուժեղանալու: