Չավուշօղլուն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ
1 րոպեի ընթերցում
![Չավուշօղլուն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1077643.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Ստոլտենբերգը Թուրքիա է ժամանել մասնակցելու Անթալյայի դիվանագիտական ֆորումին:
Ստոլտենբերգին Անթալիայում դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նախատեսվում է Ստոլտենբերգի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: