Պաշտոնական

Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին մարտի 11-ին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Սերբիայի առաջին ռեզիդենտ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և հաջողություն մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։

Նա նշել է՝ լիահույս է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Սերբիայի հետ ընթացիկ ծրագրերի հետագա զարգացումը և նոր ծրագրերի մշակումը խորապես կնպաստեն երկու երկրների միջև առկա համագործակցությանը:

Խոսելով Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունից՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է հետևողական և լրացուցիչ ջանքերի ներդրումը հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում