Քաղաքականություն

Ես պետք է կաշկանդված լինեմ միայն Սահմանադրությամբ․ Վահագն Խաչատուրյան

1 րոպեի ընթերցում

Ես պետք է կաշկանդված լինեմ միայն Սահմանադրությամբ․ Վահագն Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցրեց, որ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, և այդ պատասխանների տրամաբանությունը կլինի միայն ու միայն պետականությանը նպաստող և պետության անվտանգությունն ամրապնդող խնդիրների շրջանակներում։

Լրագրողի հարցին, թե կաշկանդված լինելո՞ւ է գնահատական հնչեցնելու և որևէ քայլ կատարելու դեպքում, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց.

«Ես միայն կաշկանդված պետք է լինեմ Սահմանադրությամբ։ Համոզված եղեք, որ ձեզ, մեր հասարակությանը, քաղաքացիներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կլինեն, և այդ պատասխանների տրամաբանությունը կլինի միայն ու միայն պետականությանը նպաստող, պետության անվտանգությանը նպաստող, ամրապնդող խնդիրների կամ հարցապնդումների շրջանակներում։ Երբևիցե ինքնանպատակ պատասխաններ չեն լինի, երբևիցե ինքնանպատակ գործողություններ չեն լինի։ Շատ կարևոր է, որ նախագահական ինստիտուտը ինքն իրեն այդպես դրսևորի»,- ընդգծեց Խաչատուրյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում