Տարածաշրջանային

Թուրքիան Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հույս ունի. Էրդողան

3 րոպեի ընթերցում

Թուրքիան Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հույս ունի. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ, և ելույթում նշել, որ Թուրքիան Ուկրաինայում երկարատև զինադադարի հույս ունի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հերթական անգամ քննադատել է միջազգային կառույցների՝ շեշտելով, որ դրանք ի վիճակի չեն դիմակայել ներկայիս ճգնաժամերին ու պատերազմներին։

«Միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը սահմանափակվում է հայտարարություններով։ Սա ամոթալի է»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով, միջազգային կառույցները, որոնց առաքելությունն է պաշտպանել համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը, անտարբեր են մնում առանձին ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ։

«Նրանք, ովքեր աղմուկ են բարձրացնում, հենց որ խոսքը գնում է իրենց շահերի մասին, անտեսում են ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում (խմբ. նկատի ունի Սիրիայում), որտեղ գտնվում է Թուրքիան արդեն 11 տարի»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ ուկրաինական իրադարձությունները դարձել են «երկակի ստանդարտների» քաղաքականության հերթական դրսեւորումը։

«Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ճգնաժամը ողբերգության չվերածվի։ Միաժամանակ, պետությունների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու Անկարայի կուրսը մնում է անփոփոխ։ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար: Թուրքիան Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հույս ունի: Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ բաց թողնելով երկխոսության ուղիները Մոսկվայի և Կիևի համար», - ասել է Էրդողանը։

Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին, որոնք ենթադրում են մարդկային մեծ կորուստներ երկու կողմերի համար, փախստականների թիվը հասել է 2 միլիոն մարդու։

Թուրքիայի ղեկավարը զգուշացրել է, որ եթե արյունահեղությունը շարունակվի, 5-10 միլիոն մարդ կլքի Ուկրաինան։

Էրդողանը «չափազանց նշանակալից» է անվանել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված է մարտի 10-ին Անթալիայում։

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում