Քաղաքականություն

ՍԴՀԿ-ն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ՍԴՀԿ-ն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ուղերձը.

«Պարոն Խաչատուրյան, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայրենիքի և առհասարակ համայն մարդկության համար այս դժվարին ժամանակահատվածում երկրի պետական հիմնարկների կայուն և անխափան գործունեությունը խիստ անհրաժեշտ է: Այդ առումով, լիահույս ենք, որ որպես Հայաստանի պետության գլուխ և Սահմանադրության երաշխավոր, Ձեր երկարամյա պետական փորձն և հմտությունները պիտի ներդնեք՝ Հայաստանի Հանրապետության կայունության ու բարգավաճման գործին: Հնչակյան Կուսակցությունը՝ հավատարիմ իր պատմական առաքելության և սկզբունքներին, շարունակում է անվերապահորեն սատար կանգնել հայրենիքի բարoրության ու նրա պետականության ամրապնդման գործին։ Կրկին շնորհավորում ենք Ձեզ և մաղթում ուժ, կորով և հաջողություններ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում