Տարածաշրջանային

Անկարան մտադիր է կիրառել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Անկարան մտադիր է կիրառել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է կիրառել Մոնտրոյի կոնվենցիան Ուկրաինայում իրավիճակի վատթարացումը կանխելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ծրագրում է կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթներն այնպես, որ կանխի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետագա սրումը:

«Թուրքիան մտադիր է օգտագործել Մոնտրյոյի կոնվենցիայով նախատեսված լիազորությունները՝ կապված Սև ծովի նեղուցների հետ, որպեսզի կանխի ռուս-ուկրաինական ճգնաժամի սրումը»,- ասել է նա։

Նա նշել է, որ Անկարան չի ցանկանում երես թեքել ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Ուկրաինայից, և վստահություն է հայտնել, որ Թուրքիան հաջողությամբ կհաղթահարի երկու երկրների միջև ստեղծված իրավիճակը։

1936 թվականին Մոնտրոյի կոնվենցիան հաստատել է թուրքական ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների վրա։ Այն պահպանում է ցանկացած երկրի առևտրային նավերի իրավունքն ազատորեն անցնել այդ նեղուցներով և՛ խաղաղ, և՛ պատերազմի ժամանակ: Բացի այդ, խաղաղ ժամանակ կոնվենցիան թույլ է տալիս ցանկացած դասի ռազմանավերին, որոնք պատկանում են սեւծովյան երկրներին, ազատորեն անցնել նեղուցներով։ Ոչ սևծովյան երկրների ռազմանավերի համար կան սահմանափակումներ դասի, տոնաժի և Սև ծովում անցկացրած ժամանակի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում