Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ հետ
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1076498.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ և տեղեկություններ ստացել իրավիճակի մասին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Երկու նախարարները խոսել են նաև Թուրքիայի քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու հնարավորությունների մասին։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նախքան Ռեզնիկովի հետ խոսելը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել և գնահատվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր, հատկապես Ուկրաինայի վերջին զարգացումները։