Ուկրաինայի կորուստները «ներխուժման» մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2 - 3 մլրդ դոլար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի կորուստները ներխուժման մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2 – 3 միլիարդ դոլար, իսկ այդ հաղորդումների պատճառով սպեկուլյատիվ ճնշումը երկրի արժութային շուկայի վրա գնահատվում Է 1,5 – 2 միլիարդ դոլար: Փետրվարի 21-ին ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք տեսնում ենք, որ անվերադարձ կորուստներն այս սթերսային իրավիճակում, ինչպիսին այժմ Է, կազմում են ամսական 2 – 3 միլիարդ դոլար: Դա թե՛ դադարեցված ներդրումներն են, թե՛ լրացուցիչ գնաճը, կորուստներ զբոսաշրջության ոլորտում, ավիափոխադրումների կրճատումը: Կա նաեւ սպեկուլյատիվ ճնշում ֆինանսական շուկաների վրա, որն արգելափակում Է փոխառությունները, ճնշում փոխարժեքի վրա, (…) դա շուրջ 1,5 – 2 մյիլիարդ դոլար Է»,- ասել Է նա:

Նախագահի գրասենյակի ներկայացուցիչը նաեւ ասել Է, որ տնտեսության կայունացման համար անհրաժեշտ Է 4 – 5 միլիարդ դոլար: «4 – 5 միլիարդ դոլարը պետք Է բավական լինի պետական ծրագրերի շարունակման համար, որոնք մենք պլանավորել ենք: Բայց արտաքին իրադրությունը կարող Է փոխվել»,- ասել Է Շուրման:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները: Միեւնույն ժամանակ մի շարք արտասահմանյան պետությունների դեսպանություններ տարհանել են իրենց անձնաազմը Կիեւից եւ համաքաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից անվտանգության նկատառումներով՝ Դոնբասում շփման գծի իրադրության սրման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում