Քաղաքականություն

Քոչարյանի կարծիքով`ինտեգրման որևէ գործընթացի պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և սթափ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` ժամանակակից աշխարհում չպետք է վախենալ ինտեգրման որևէ գործընթացից, անհրաժեշտ է նստել ու շատ սառը հաշվել` ինչ ես ստանում և ինչ ես զիջում այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին միանալու դեպքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյան այս մասին ասաց՝ անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը և այդ կոնտեքստում Հայաստանի հնարավոր դերին:

«Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով հիանում են, օրինակ` Եվրամիությունը: Այն, ինչ Ռուսաստանի և Բելառուսի միջև է, հեռու է Եվրամիության ինտեգրման աստիճանից: Կարծում եմ, որ այսօրվա աշխարհում չպետք է ապրիորի վախենալ որևէ ինտեգրման գործընթացից: Ուղղակի պետք է նստել ու շատ սառը հաշվել` ինչ ես ստանում և ինչ ես զիջում: Դեռ այդպիսի առաջարկ չի եղել, իմ նախագահության օրոք չի քննարկվել: Մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել և չենք համարել, որ հասունացել էր պահը այն ժամանակ, բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և հաշվարկի հիմքի վրա՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում և ինչ ենք ստանում: Կլինի առաջարկ, պետք է քննարկել և պետք է շատ սթափ հաշվարկով մտնել կամ չմտնել նման գործընթացների մեջ»,- ընդգծեց Քոչարյանը:

Հայերեն

Նիդեռլանդների խորհրդարանի անդամն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Ազգային գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

«Տան մյուս կողմը». ՌԴ֊ում ՀՀ դեսպանատանը Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել