Տարածաշրջանային

Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Աբու Դաբիի համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Աբու Դաբիի համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ հարաբերությունները կվերականգնվեն։

Էրդողանը ԱՄԷ երկօրյա այցով մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում ասել է, որ Անկարայի և Աբու Դաբիի համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին հասել է 8 միլիարդ դոլարի։

«Իհարկե, այս ցուցանիշը չի բացահայտում երկու երկրների միջև տնտեսական կապերի ներուժը»,- ասել է նա։

Էրդողանը հիշեցրել է, որ վերջին տարիներին թուրք կապալառուները ԱՄԷ-ում ընդհանուր առմամբ իրականացրել են 13 միլիարդ դոլար արժողությամբ 141 ծրագիր։

Նա հավելել է, որ Աբու Դաբիում բանակցությունների օրակարգում ներառված է նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ լարվածության հարցը։

Թուրքիայի նախագահի պաշտոնական այցի ծրագրում նախատեսված է այց Աբու Դաբի և Դուբայ։Նախատեսվում է ստորագրել 12 փաստաթուղթ։ Նա Դուբայ Էքսպո համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կմասնակցի Թուրքիայի ազգային օրվա միջոցառումներին։

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում