Հասարակական

էմիրաթական Կարմիր մահիկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Ձմեռակացի բարեգործական ծրագիր»

2 րոպեի ընթերցում

էմիրաթական Կարմիր մահիկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է  «Ձմեռակացի բարեգործական ծրագիր»

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների համար իրականացվում է «Ձմեռակացի բարեգործական ծրագիր»: Բարեգործական ծրագրի մեկնարկն ազդարարվեց փետրվարի 11-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացվում է էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կողմից՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում: Բարեգործական ծրագրի իրականացման նպատակով Շիրակի մարզում էր էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության պատվիրակությունը՝ Մուհամմադ Ահմեդ ալ Յամմահիի գլխավորությամբ։

Ծրագրի շրջանակներում մարզի շուրջ 1281 անապահով ընտանիքի կտրամադրվի աջակցություն ջեռուցման, մասնավորապես էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու նպատակով, իսկ երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող 189 ընտանիքի 628 երեխայի կտրամադրվեն ձմեռային հագուստ և անկողնային պարագաներ։

«Ծրագիրը տարբեր երկրներում է իրականացվում, այդ թվում նաև Հայաստանում: Ծրագրի շահառու են կարիքավոր ընտանիքները: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանից շուրջ 500 ընտանիք շահառու է ճանաչվել»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության պատվիրակության ղեկավար Մուհամմադ Ահմեդ ալ Յամմահին՝ տեղեկացնելով, որ էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպությունը պատրաստակամ է շարունակել ծրագիրը ինչպես աշխարհի այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում:

Արմենուհի Մխոյան

Տեղադրություն

ԱրարատԲանկը,  հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Տնտեսություն

ԱրարատԲանկը, հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում